News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում-փոխզիջում ձեւակերպումների ներքո։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում-փոխզիջում ձեւակերպումների ներքո։ Դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ առողջ տրամաբանությունը իրոք հաղթեց, եւ եթե որեւէ կողմ պայմանագիր է ստորագրում, նշանակում է, որ կողմերը հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին։ Թե ինչ ճանապարհներով ենք հասել, զուտ բանակցային պրոցես է»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ երբեք մեզ համար երկխոսությունը չի դիտարկվել որպես հակադրություն. «Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է երկխոսել թե Արեւմուտքի, թե Արեւելքի, կոնկրետ՝ Ռուսաստանի հետ։ Սա շատ լավ առիթ է, որ ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը։ Շատ մարդիկ, որ տարբեր կարծիքներ էին հայտնում մինչ համաձայնագրի ստորագրումը, իրենց նեղություն չէին տվել ետ գնալ եւ սկսել ակունքներից»։

Ըստ նախագահի, ԵՄ-ն Արեւելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թ. եւ այն ժամանակից սկսած Հայաստանը բանակցում էր ծրագրի արդյունքներից օգտվելու համար։ «Նույն ժամանակահատվածում ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաեւ ԱՊՀ տարածքում։ Երբ բանակցությունների առաջին փուլը սկսում էինք, անկեղծորեն ասեցինք եվրոպացիներին, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, եւ մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, եւ չենք կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին։ Ելավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել եւ ասել, որ գիտեք, այ ԵԱՏՄ այս դրույթները հակասում են մեր պայմանագրի այս դրույթներին։ Մեր առջեւ խնդիր դրվեց ընտրություն կատարել երկու տնտեսական շուկաների միջեւ, մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռեւս 2010 թ. այսպես էինք պայմանավորվել։ Եւ չէինք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Մենք ամեն բան արել ենք թափանցիկ»,- նշել է Սարգսյանը։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե իբր մի գիշերում որոշում է կայացրել ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ՝ նախագահը նշել է. «Ինձ համար շատ ծիծաղելի է, որովհետեւ հրապարակային հայտարարությունները կան, գոյություն ունեն։ Բանակցությունները շարունակվեցին նոր սկզբունքների ներքո, եւ 2015թ. Ռիգայի գագաթնաժողովում որոշում կայացվեց, որ ԱլԳ երկրների նկատմամբ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի»։

Նա նշել է, թե Հայաստանը էապես տարբերվում է եւ Ուկրաինայից, եւ Բելառուսից, այլ երկրներից։ «Բանակցությունները շարունակվեցին այդ ոգով, եւ ուրախ եմ, որ համաձայնագիրը հաջողվեց ստորագրել։ Խնդիրն այստեղ ուրիշ բանում է։ Եթե մտածենք հակադրությունների մասին, որ մի օր կարող է լինել, թեեւ պարտավոր ենք մտածել, շատ բանի չենք հասնի։ Ի վերջո, ԵՄ-ն հսկա շուկա ունի, եւ մեր նպատակը պետք է լիներ եւ կա արտահանման խթանումը։ Մենք շատ ապրանք պիտի արտադրենք եւ արտահանենք։ Մեզնից է կախված, թե որքան կաճի մեր տնտեսությունը, ոքան ապրանքներ կարող ենք արտահանել։ Եւ այդ ապրանքները հավասարապես կարող ենք արտահանել թե ԵՄ, թե ԵԱՏՄ»,- ասել է նախագահն ու հավելել. «Մեր արտահանման 28 տոկոսը բաժին է հասնում ԵՄ-ին։ Մենք պետք է այս ուղղությամբ գնանք եւ համադրենք շահերը։ Ովքեր փորձում ենք հակադրությունների վրա խաղալ, մշտապես գլխացավանք են ունենում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ