News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը նախատեսում է, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտում առաջիկա տարիներին 100- 150 մլն դոլարի ներդրում կլինի: Այս մասին, այսօր դեկտեմբերի 15-ին, Մեղրիի ազատ առեւտրի գտու բացումից առաջ, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով, առաջին փուլում ազատ տնտեսական գոտին 2,5 հա տարածքի վրա է գործարկվում. <Երկրորդ փուլը կսկսվի հենց վաղվանից, որով նախատեսում ենք մոտ 70 հեկտարի վրա ընդլայնել ազատ տնտեսական գոտին: Մեր կանխատեսումներով, առաջիկա տարիներին 50-70 ընկերություններ կգրանցվեն որպես շահագործող կազմակերպություններ: Նախատեսվում է, որ այդ կազմակերպությունները 100-150  մլն դոլարի չափով ներդրումներ կիրականացնեն եւ կստեղծվի մոտ 1500 աշխատատեղ>,-ասաց նախարարը:

Սուրեն Կարայանը նշեց, որ ազատ տնտեսական գոտին միտված է զարգացնելու հայ-իրանական տնտեսական հարաբերությունները. <Սա լայն հնարավորություններ կստեղծի, որ այս հարթակի վրա հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ ստեղծվեն, միաժամանակ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունները միասին դուրս գան երրորդ երկրներ: Իրանցիները կարող են այս տարածաշրջանը դարձնել լուրջ տնտեսական կենտրոն>:

Նշենք, որ դեռ նախորդ տարի «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի եւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության միջեւ կնքվել է պայմանագիր, որով ՍՊԸ-ն իրավունք է ստացել սկսել Ագարակում ազատ տնտեսական գոտու ձեւավորումը: Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտին պետք է բացվեր դեռեւս հոկտեմբերին: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ներկայացմամբ, 10 տարվա ընթացքում կանխատեսվում է, որ ընկերությունը ազատ տնտեսական գոտու ստեղծման մեջ կներդնի շուրջ 30 մլն դոլար: Իսկ 1-ին փուլի աշխատանքներում նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար:

Փոխնախարարի խոսքով, շատ ընկերություններ են հետաքրքրված ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարելու եւ գործունեություն ծավալելու հարցում: Նշվում է, որ Հայաստան-Իրան սահմանին, Ագարակ քաղաքի մոտական տարածքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտում գործունեությունը ծավալվելու է գյուղմթերքի, սննդի վերամշակումից մինչեւ նոր բարձր տեխնոլոգիական նյութերի արտադրություն, դեղագործություն եւ տեքստիլ արդյունաբերություն: Ազատ տնտեսական գոտում գործելու է մաքսակետ, արտադրական տարածք, բիզնես կենտրոն: Այդտեղ այցելուներն ապրանքները կգնեն առանց մաքսատուրքի: Սա Եվրասիական տնտեսական միության տարածքում ստեղծված 7 գոտիներից մեկն է լինելու, որում գործելու է նաեւ «Դյութի ֆրի» համակարգ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ