News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Վարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը դեմ է Հայաստան աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության  որոշման նախագծին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարորդների իրավունքների համար պայքարող «Աքիլլես» ՀԿ նախագահ Սվետլանա Գրիգորյանը:

Նա նշեց, որ նախարարությունում իրենց հայտարարել են, որ ճանապարհային պատահարներում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների բաժնի վերաբերյալ հետազոտոթյուններ Հայաստանում 2016 թվականին ընդհանուր առմամբ չեն իրականացվել:

«Նրանք տվյալներ են ներկայացրել միայն Հայաստանում ճանապարհային պատահարների ընդհանուր թվի վերաբերյալ, սակայն դրանց աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցության վերաբերյալ կոնկրետ թվեր այդպես էլ չեն ներկայացվել»,- պարզաբանեց Գրիգորյանը՝ հավելելով, որ իրենց կազմակերպությունը ընդհանրապես այս ավտոմեքենաներից բխող որեւէ լուրջ սպառնալիք չի տեսնում:

Միաժամանակ ՀԿ նախագահը նշեց, որ եթե տվյալ փոխադրամիջոցների վարորդները իրենց մեքենաները սկսեն վերափոխել ձախակողմյան ղեկի, ապա դա կարող է զգալիորեն մեծացնել ճանապարհային պատահարների սպառնալիքը, քանի որ, Գրիգորյանի խոսքով, այս ոլորտի փորձագետներից շատերը միակարծիք են, որ աջակողմյան ղեկով մեքենաները չի կարելի վերափոխել ձախակողմյանի, քանի որ այս 2 տեսակի ավտոմեքենաների տեխնիկկական բնութագրերի եւ առանձնահատկությունների տարբերությունները էական են, եւ պարզապես անհնար է աջակողմյան ղեկով ավտոմեքենան ամբողջությամբ վերակառուցել ձախակողմյան ավտոմեքենայի տեխնիկական պահանջների համաձայն:

Դրանից զատ, նա բերեց ավելի վաղ Ճանապարհային ոստիկանության ներկայացրած պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն՝ հանրապետությունում 2017-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցվել է աջակողմյան ղեկով 31415 փոխադրամիջոց: Նույն ժամանակահատվածում Հայաստանում սկզբում գրանցվել է 2553 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 200, մարմնական վնասվածքներ ստացել 3784 մարդ: Այս ճանապարհային պատահարների թվում 242 փոխադրամիջոց ունեցել է աջակողմյան ղեկ: Ըստ որում՝ զոհվել է 9, մարմնական վնասվածք ստացել 369 մարդ: Սակայն 2016-ի հունվարի 1-ից նույն տարվա դեկտեմբերի 30 Հայաստաում գրանցվել է 2337 ճանապարհային պատահար, որի հետեւանքով զոհվել է 188 եւ մարմնական վնասվածք ստացել 3282 մարդ: Ինչպես նշեց Գրիգորյանը, այս ճանապարհային պատահարներին աջակողմյան ղեկով ավտոմեքենաների բաժնի վերաբերյալ հետազոտություն չի իրականացվել: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, իրենց հաշվարկներով՝ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների բաժինը 10 տոկոսը չի գերազանցել:

Ի պատասխան մեր հարցին՝ իրենք ինչ-որ գործողություններ կնախաձեռնե՞ն այս որոշման հետ կապված, եւ արդյոք հնարավո՞ր է, որ այս ավտոմեքենաների տերեը, «Աքիլլես» ՀԿ մասնակցությամբ, փողոց դուրս գան եւ բողոքի ակցիաներ անցկացնեն, ՀԿ նախագահը նշեց, որ նրանց կողմից ոչ մի ակցիա չի անցկացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ