News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի հպատակ Անա Վելան, ում այս տարվա ապրիլին ճանաչել էին Եվոպայի ամենատարեց մարդը, դեկտեմբերի 15-ին մահացել է 117 տարեկանում: Այս մասին հայտնում է իսպանական La Vanguardia պարբերականը:

1901 թվականի հոկտեմբերի 29-ին Անդալուզիայի Պուենտե Խենիլում ծնված կինը  մահացել է Բարսելոնի (Կատալոնիա) ծերանոցում: Իր կանքի ընթացքում նա դերձակ եւ մթերային խանութի տնօրեն է աշխատել, դաստիարակել է 4 երեխայի:

Այս տարվա ապրիլին հայտնի էր դարձել 117 տարեկանում իտալուհի Էմմա Մորանոյի մահվան մասին: Դրանից հետո իսպանուհին դարձել էր Եվրոպայի ամենատարեց մարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ