News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Օդեսայում ձերբակալվել է օտարերկրյա «օրենքով գող»: Օդեսայի մարզի ազգային ոստիկանության գլխավոր վարչությունը հայտնում է,  որ դեկտեմբերի 15-ին քաղաքում ձերբակալել եւ ստիպողաբար արտաքսել են հերթական «օրենքով գողին», ինչին  նպաստել է ոստիկանների, սահմանապահների եւ Պետական միգրացիոն ծառայության մասնագետների համատեղ աշխատանքը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Տարածաշրջանային ոստիկանության գլխավար գրասենյակի ղեկավար Դմիտրի Գոլովինն ասում է, որ վերջին շրջանում Կովկասի տարածաշրջանից քրեական աշխարհի ներկայացուցիչների կողմից Օդեսա ներթափանցելու  բազմաթիվ  փորձեր են նկատվում:

Այսպես կոչված «օրենքով գողերը» փոձում են իրենց վերահսկողության տակ վերցնել   «պայուսակ գողացողների» հանցավոր խմբերին, բնակարանային գողերին եւ մեքենա գողացողներին:

«Բացի այս, նրանք նաեւ ձգտում են այստեղ ձեւավորել նոր էթնիակկան հանցավոր խմբավորումներ»,-ասել է Գոլովինը:

Ազգային ոստիկանության մարզային վարչության հաղորդակցությունների բաժնից տեղեկացրել են, որ խոսքը մի քանի անգամ դատապարտված 39-ամյա քրեական շրջանակներում «հեղինակության» մասին է, որի մուտքը Ուկրաինա արգելված է:

 «Կոբա» մականունով ձերբակալվածը Օդեսա է եկել «պայուսակ գողացողների» հանցավոր խմբերի, բնակարանային գողերի գործողությունները համակարգելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ