News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել դեկտեմբերի 15-ին ոստիկանություն դիմած Բյուրեղավան քաղաքի բնակչուհի, 38-ամյա Կ.Ս.-ի դիմումի փաստով:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վերջինս դիմել է ոստիկաններին և հայտնել, որ իր աղջիկը՝ 16-ամյա Լ.Ծ.-ն, օգտվել է համացանցի Instagram սոցկայքի Simikit խաղից, որից հետո երեխային սպառնալիքներով նամակներ են եկել, և այդ ամենը կրել է փուլային բնույթ:

Մայրը ոստիկաններին հայտնել է նաև, որ վերջում պահանջել են խաղացողին, տվյալ դեպքում՝ երեխային, ինքնասպան լինել:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ՝ նամակ գրող անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Աղբյուրի տեղեկություններով, Լ.Ծ.-ն սովորում է տեղի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում:

Տպել
Ամենաշատ