News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է աշխատավոր միգրանտների եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության Միջազգային կոնվենցիան: Միգրանտների միջազգային օրը նշելու որոշումը կապված էր վերջին տարիներին աշխարհում միգրանտների թվի զգալի աճի հետ: Վեհաժողովը ընդգծել է բոլոր միգրանտների իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովման հետագա քայլերի անհրաժեշտությունը:

Փորձագետների գնահատմամբ՝ միջազգային միգրանտների ընդհանուր թիվը 2000 թվականի 175 միլիոնից 2015 թվականին հասել է 244 միլիոնի: Մոլորակի յուրաքանչյուր երեսունհինգերորդ բնակիչ միգրանտ է, որը ապրում եւ աշխատում է իր երկրից դուրս: Յուրաքանչյուր տասներորդ միգրանտի տարիքը 15-իվ տարեկանից ցածր է: Միգրանտների մեծ մասը ապրում է Եվրոպայում (76 միլիոն) եւ Ասիայում (75 միլիոն):

Միգրացիոն գործընթացի հետ կապված խնդիրների անկանխատեսելիությունը, հրատապությունն ու բարդությունը համաձայնեցված գործողություններ եւ համագործակցություն են պահանջում տարածաշրջանների եւ երկրների միջեւ: Միավորված ազգերի կազմակերպությունը ակտիվ դեր է խաղում այս ոլորտում՝ նպաստելով երկրների եւ տարածաշրջանների միջեւ երկխոսության եւ փոխգործակցության ձեւավորմանը, ինչպես նաեւ խրախուսելով փորձի փոխանակումը եւ հնարավորությունների ընդլայնումը համագործակցության ոլորտում:

Միգրանտների միջազգային օրը նշվում է բազմաթիվ երկրներում, միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններում մարդու իրավունքների եւ միգրանտների հիմնարար ազատությունների մասին տեղեկատվության տարածման, ինչպես նաեւ ներգաղթյալների իրավունքների մասին օրենքները բացատրող տարբեր ակցիաների եւ աշխատանքային սեմինարների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ