News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վիեննայի կենտրոնում նոր կառավարության ձեւավորման դեմ ինը ցույց է տեղի ունենում: Այս մասին հաղորդում է Kurier-ը։

Հելդենփլաթցի կենտրոնական հրապարակում տեղի է ունենում բազմամարդ բողոքի ակցիա՝ հավաքվել են հինգից վեց հազար ցուցարարներ:

Ցուցարարները բողոքի ցույցի են դուրս եկել կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ նոր կառավարություն նշանակելու դեմ:

Ոստիկանության հետ նաեւ թեթեւ բախումներ էին տեղի ունեցել, որոնց ընթացքում ձախակողմյան կողմնորոշման խմբավորումերի ներկայացուցիչները ոստիկանների վրա ձվեր, լոլիկներ եւ նարինջներ են նետել, եւ մի քանի ծխացող ռումբեր են վառել: Կարգուկանոնը հսկելու համար  աշխատում են  1,5 հազար ոստիկանության ծառայողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ