News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2018 թվականի հունվարի 22-26-ը Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի ժամանակ  Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը կընտրի նոր նախագահ, մարդու իրավունքների հարցերով նոր հանձնակատար եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր դատավոր Իսպանիայից։

Նստաշրջանը կբացեն Նորին Մեծություն Դանիայի թագուհին, Դանիայի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաեւ ելույթով հանդես կգան Հայաստանի նախագահը, Դանիայի գահաժառանգ արքայադուստրը, Դանիայի վարչապետը եւ Ավստրիայի նախագահը։

Օրակարգում ընդգրկված հարցերն են՝  Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցը Բոսնիա եւ Հերցեգովինայի շուրջ, ինչպես նաեւ  Էստոնիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի շուրջ պարբերական զեկույցները, Ուկրաինայի պատերազմի հումանիտար հետեւանքները եւ  տարածաշրջանային ու փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը։

Քննարկման օրակարգ  են ընդգրկվել ևս երեք հարցեր իսրայելա-պաղեստինյան խաղաղ կարգավորման գործընթացի, Եվրոպայում  հակասեմիթիզմի, քսենոֆոբիայի եւ իսլամոֆոբայի աճի վերաբերյալ։

Մարդու իրավունքների հանձնակատարը բացման նիստում կներկայացնի 2017 թվականի տարեկան զեկույցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ