News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշման նախագիծը խախտում է դրանց սեփականատերերի սահմանադրական իրավունքները: Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Քեյանը:

Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին ներկայացված կառավարության որոշման նախագիծը հասարակական դժգոհություն էր առաջացրել: Որոշման նախագծի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 1-ից նախատեսվում է արգելել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ դրանց վերագրանցումը: Սա խախտում է երկրի Սահմանադրությամբ ամրագրված գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքները:

Խոսելով «անվտանգության» նկատառումներով որոշումը արդարացնելու փորձերի մասին՝ Տիգրան Քեյանը նշեց, որ այդ դեպքում հարց է ծագում. եթե իշխանությունները մտահոգված են անվտանգության հարցով, ապա ինչո՞ւ ապրիլի 1-ից հետո ներմուծել անհնար է, իսկ վարել կարելի է: «Այդ դեպքում թող ամեն ինչ արգելեն: Հարցն այն է, որ բոլոր «վախեցնող» հանգամանքները հորինված են:

Այս որոշմամբ անվտանգության խնդիրը չի լուծվում: ԵՏՄ-ին արվող հղումներն եւս անհիմն են: Համապատասխան փաստաթղթերը արգելք չեն պարունակում: Հակառակը՝ Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում մեքենաների 90 տոկոսը աջակողմյան ղեկով է, եւ Հայաստանի ու Ռուսաստանի ճանապարհային երթեւեկության կանոնները գրեթե նույնն են»,- նշեց փաստաբանը:

Տիգրան Քեյանի խոսքով՝ փաստացիորեն որոշման նախագիծը վերաբերում է սահմանադրական նորմերին. «Ստացվում է, որ այս որոշումը արգելում է քաղաքացուն օգտագործել իր սեփականությունը: Եվ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, իսկ այս դեպքում ստացվում է, որ արգելքները կկիրառվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
Ամենաշատ