News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելը մի քանի պետությունների հետ իրենց դեսպանատները Երուսաղեմ տեղափոխելու հնարավորության մասին խորհրդակցություններ է անցկացնում: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է դեկտեմբերի 22-ին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Նա վստահություն է հայտնել, որ այլ երկրները, Վաշինգթոնից հետո, կճանաչեն Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: «Մենք այժմ բանակցում ենք մի քանի երկրների հետ, որոնք լրջորեն քննարկում են Երուսաղեմի ճանաչման եւ դեսպանությունները Երուսաղեմ տեղափոխելու հարցը», - ասել է Նեթանյահուն:

Նա հրաժարվել է նշել, թե որ պետություններն են դրանք:

 «Ես կարող եմ ասել, բայց չեմ ասի, քանի որ ուզում եմ հաջողության հասնել եւ կարծում եմ, դրա հավանականությունը մեծ է», - ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան, ի պատասխան Թրամփի որոշմանը, 128 ձայների մեծամասնությամբ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչումը դատապարտող բանաձեւ ընդունեց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ