News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Քուրցը կոչ է արել երկրի նոր կառավարությանը շանս տալ, որը կազմված է Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցությունից եւ աջ Ազատության կուսակցությունից: Այս մասին նա նշել է Bild am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 23-ին:

«Ես խնդրում եմ մեր կառավարությանը շանս տալ եւ գնահատել ըստ կատարած աշխատանքի,- ասել է Քուրցը՝ անդրադառնալով կառավարության կազմում Ավստրիայի Ազատության կուսակցության առկայությանը: - Յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն փոխվում է իշխանության մեջ լինելով: Սա գործընթաց է, որը տարածվում է նաեւ Ազատության կուսակցության վրա»:

Ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ Իսրայելը հրաժարվել է աջ կուսակցության նախարարների հետ շփվելուց, քաղաքական գործիչն ընդգծել է, որ, որպես կանցլեր, ամեն ինչ կանի, «որպեսզի վերացնի Ազատության կուսակցության նկատմամբ Իսրայելի նախապաշարմունքները: «Մեր կառավարության  ծրագրում միանգամայն հստակ նշված է Իսրայել պետության գոյությանը մեր հավատարմության մասին»,- նշել է նա:

Քուրցի խոսքով՝ «Ավստրիան չափից ավելի ուշ է ընդունել նացիստական ռեժիմի ահաբեկչությանը մասնակցության մասին»: «Այս կապակցությամբ իմ սերունդը մեր պատմությունը երբեք չմոռանալու պատասխանատվություն ունի: Մենք պարտավոր ենք մեր վճռականությամբ պայքարելու հակասեմիթիզմի դեմ»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ, Քուրցը հանդես է եկել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ: «Ես համակրում եմ Իսրայելին եւ հասկանում եմ անտանգության նրա պահանջը, բայց Երուսաղեմի ապագան պետք է հստակեցնել  տեղում 2 կողմերի բանակցությունների ճանապարհով: Միակողմանի որոշումը մեզ առաջ չի տանի»,- կարծում է նա:

Կանցլերը հիշեցրել է, որ միգրացիոն ճգնաժամի հետեւանքով Ավստրիա է ժամանել մեծ թվով մարդ, որոնք «համասեմիթիզմով են սնվել մոր կաթի հետ»: «Այստեղ այդ հայացքները չպետք է տեղ ունենան»,- ընդգծել է նա: Քուրցի կարծիքով՝ իսլամը Ավստրիային վերաբերում է», քանի որ այստեղ ավելի քան 700 հազար մուսուլման է բնակվում: «Սակայն քաղաքական իսլամիզմը Ավստրիայում տեղ չունի»,- ասել է Քուրցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ