News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անցնող  տարին հայ արտադրողների համար դրական տարի էր։ Այս մասին դեկտեմբերի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Փորձագետը նշել է, որ մակրոտնտեսական ցուցանիշների տեսանկյունից Հայաստանի արդյունաբերությունը 2017 թվականի 10 ամսիսների  ընթացքում գրանցել է 12.4 տոկոս աճ: «Սա լավ արդյունք է, ֆինանսական տեսանկյունից մոտ 1 տրիլիոն 138 միլիարդ դրամ», - ասել է Սաֆարյանը` ավելացնելով, որ տարեվերջին այդ ցուցանիշը կգերազանցի 1,5 տրիլիոն դրամը, ինչը կլինի մեծ եւ աննախադեպ նվաճում:

Միեւնույն ժամանակ, հասարակական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ սննդամթերքի արտադրության աճը 10 ամիսների ընթացքում կազմել է 23տոկոս՝ 407 մլրդ դրամ, իսկ այս ճյուղը տնտեսության մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում: Իսկ հանքարդյունաբերության  արտահանումը կազմել է 540 մլրդ դրամ: Այստեղ աճը կազմել է 39,8 տոկոս: Հայաստանից ընդհանուր արտահանումն արդեն հասել է 1 միլիարդ 745 միլիոն դոլարի, ինչը  20 տոկոսով ավելի է անցյած տարվա ցուցանիշի համեմատ»,-եզրափակել է Վազգեն Սաֆարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում հարկային փաստաթղթերի հոսքում QR կոդերի համակարգ կներդրվի
Վարչության պետի տեղակալի խոսքով՝ սա ՊԵԿ-ի հերթական նախաձեռնությունն է, որն ուղղված է փաստաթղթաշրջանառության կրճատմանը...
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Ամենաշատ