News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ընդդիմությունը շարունակում է մնալ կաթվածահար վիճակում։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։

Նրա խոսքով, անցնող տարին Թուրքիայում տեղի ունեցան մի շարք կարեւոր իրադարձություններ, որոնցից կառանձնացնեի ապրիլին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ գյուլենականների դեմ շարունակվող հետապնդումները։

«Թեեւ Էրդողանին հաջողվեց հասնել իր նպատակին եւ հասարակության մի հատվածը կողմ քվեարկեց առաջարկվող սահմանադրական փոփոխություններին, սակայն ակնհայտ էր, որ այն հաղթանակ կարելի է կոչել խիստ վերապահումներով։ Կողմ եւ դեմ քվեների փոքր տարբերությունը, հասարակության մի ստվար հատվածի անթաքույց դժգոհությունը եւ նախընտրական պայքարում Էրդողանի եւ նրա թիմի թույլ տված կեղծիքները ցույց տվեցին, որ թուրքական հասարակության պառակտումը եւ բեւեռացումը շարունակվում է»,- նշել է փորձագետը։

Նա արձանագրել է, որ հանրաքվեին հաջորդած ամիսների ընթացքում Էրդողանը քայլ առ քայլ ավելի տեսանելի դարձրեց իր ավտորիտար դրսեւորումները։ «Արդյունքում, Թուրքիայում իշխանության տարբեր թեւերի միջեւ առկա փոխզսպումների մեխանիզմները դարձան էլ ավելի ձեւական՝ գրեթե ամբողջությամբ ենթարկվելով Էրդողանի կամքին։ Ընդդիմությունը շարունակում է մնալ կաթվածահար վիճակում։ Խորհրդարանում ներկայացված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 2 համանախագահները, 9 պատգամավորները եւ 80 քաղաքապետերը շարունակում է մնալ անազատության մեջ, իսկ ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հակադրումները ելույթներից եւ երթերից այն կողմ չեն անցնում։ Անցած տարվա ընթացքում ստեղծված նոր ընդդիմադիր ուժը՝ Լավ կուսակցությունը, թեեւ իր պայքարը սկսեց բավական խոստումնալից կերպով, սակայն հիշարժան քայլերով դեռ աչքի չի եկել»,- ասել է Տեր-Մաթեւոսյանը։

Նա նշել է, որ Թուրքիայում ներքաղաքական գործընթացների հաջորդ խնդիրը արտակարգ ռեժիմի շարունակական երկարաձգումն էր ու դրա քողի ներքո շարունակվող դատավարությունների, ազատազրկումների, կալանավորումների, ձերբակալությունների եւ աշխատանքից հեռացումների անվերջ թվացող շարքն է։ «2016 թ․ հուլիսից ի վեր գյուլենականների, Քրդական աշխատավորական կուսակցության եւ Իսլամական պետության դեմ շարունակվող պայքարի արդյունքում կառավարության մի շարք որոշումների հիման վրա մոտ 148․000 պետական պաշտոնյաներ, ուսուցիչներ, դասախոսներ, քաղաքացիական ծառայողներ եւ գիտնականներ հեռացվել են աշխատանքից ։ 3000 դպրոց, հանրակացարան եւ համալսարան փակվել են, իսկ մոտ 6000 գիտնական եւ հետազոտող հեռացվել են աշխատանքից։ 18 ամսվա ընթացքում 187 լրատվամիջոց է փակվել, իսկ 308 լրագրող՝ ձերբակալվել։ Պատահական չէ, որ ինչպես նախորդ տարիներին այս տարվա ցուցանիշներով եւս Թուրքիան շարունակում է մնալ լրագրողների ամենամեծ բանտը»։

«Այս ամենի արդյունքում ակնհայտ է, որ Թուրքիայում տիրում է վախի ու փոխադարձ կասկածամտության մթնոլորտը։ Թուրքիայում ապրող այն լրագրողները, վերլուծաբանները, գիտնականները, որոնք մի քանի տարի առաջ անկաշկանդ արտահայտում էին իրենց դիրքորոշումը ներքաղաքական կարեւոր հարցերի վերաբերյալ, վերջին 2-3 տարիների ընթացքում խուսափում են կառավարության հասցեին ուղղված որեւէ քննադատությունից»,- նկատում է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ