News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի հյուսիսում չորեքշաբթի գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, 56 հոգի վիրավորվել է, հաղորդում է IRNA գործակալությունը`վկայակոչելով բժշկական ծառայությունը:

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ չորեքշաբթի տեղական ժամանակով 00.54-ին տեղի է ունեցել 4.2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, Թեհրանից 40 կմ արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում Է 12 կմ խորության վրա:

Նշվում է, որ երկրաշարժի հետեւանքով զոհվել է մի տղամարդ, որն ունեցել է սրտային խնդիրներ:

Անցյած շաբաթ երկրի հյուսիսում տեղի էր ունեցել 5.2 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել էր նաեւ Թեհրանում: Երկու մարդ զոհվել էր, ավելի քան 100-ը վիրավորվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ