News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երուսաղեմի խնդիրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման կապակցությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ Թրամփը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին եւ հրաման էր ստորագրել Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու մասին: ԱՄՆ նախագահի որոշումը դրական էր ընդունվել Իսրայելում եւ աշխարհի շատ երկրների բացասական արձագանքն առաջացրել, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի երկրների եւ Պաղեստինի:

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բանաձեւ էր ընդունել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ ԱՄՆ որոշումը չընդունելու մասին, հինգշաբթի քվեարկության ընթացքում փաստաթղթի օգտին էր քվեարկել 128 երկիր, 9-ը՝ դեմ, եւ 35-ը ձեռնպահ էր մնացել:

Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ Էրդողանը եւ Ֆրանցիսկոսը երկուստեք կարեւորել են Երուսաղեմի ներկայիս կարգավիճակի պահպանումը, քանի որ այս քաղաքը սրբազան վայր է երեք համաշխարհային կրոնների համար եւ կարեւոր դեր է խաղում տարածաշրջանի կայունության համար: Զրուցակիցները նշել են Երուսաղեմի կարգավիճակի պահպանման համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը եւ պայմանավորվել մոտ ապագայում անձնական հանդիպման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ