News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան արքայազն, միլիարդատեր Ալ Վալիդի հայրը՝ արքայազն Տալալ բեն Աբդուլ Ազիզը հացադուլ է հայտարարել որպես բողոք հակակոռուպցիոն արշավի դեմ, որը նախաձեռնել է գահաժառանգ արքայազն Մուհամմեդը, եւ իր 3 որդիների կալանավորման դեմ, հայտնում է Middle East Eye-ը՝ վկայակոչելով թագավորական ընտանիքում աղբյուրին:

86-ամյա արքայազն Տալալը, որը թագավոր Սալմանի խորթ եղբայրն է, հացադուլ է հայտարարել նոյեմբերի 10-ին՝ իր առաջնեկ Ալ Վալիդին կալանավորելուց կարճ ժամանակ անց: Մեկ ամսվա ընթացքում նա 10 կգ-ով նիհարել է:

Անցյալ շաբաթ նրան սկսել են խողովակով կերակրել, սակայն նրա շատ թույլ է: Այս մասին պատմնել են թագավորական ընտանիքի անդամները եւ բիզնես հանրության ներկայացուցիչները, որոնք նրան հիվանդանոցում այցելել են:

Նրանցից մեկի խոսքով՝ արքայազն Տալալն իր հացադուլի մասին հրապարակայնորեն չի հայտարարել: Թագավոր Սալմանը նրան հիվանդանոցում այցելել է նոյեմբերի վերջին՝ ցավակցություն հայտնելու քրոջ՝ Մադավիի մահվան կապակցությամբ: Սակայն արքայազնը նրա հետ չի խոսել իր որդիների կալանավորման մասին, քանի որ չի ցանկացել թագավորի հետ իր հարաբերություններն օգտագործել որդիների ազատության համար՝ այն դեպքում, երբ մյուսները կալանավորված են մնում:

Աղբյուրը նշել է, թե ոչ մի կասկած չկա՝ ինչ պատճառով է Տալալը դադարել ուտել: «Մենք նրան շատ լավ ենք ճանաչում եւ հասկանում ենք, թե ինչու է դա արել: Ուտելիքից հրաժարվելու բժշկական ոչ մի պատճառ չկա»,- ասել է աղբյուրը:

Իր բարեկամների հետ զրույցում արքայազն Տալալն ասել է, որ ավելի ճիշտ կլիներ բողոքել «քաղաքացիական կարգով», որպեսզի բռնակալության հանդեպ ուշադրություն գրավեր, որը հակակոռուպցիոն զտման քողի ներքո հաստատել է արքայազն Մուհամմեդը:

Տալալ իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը Սաուդյան Արաբիայի առաջին թագավոր Աբդուլ Ազիզի որդին է, որը նաեւ հայտնի է Կարմիր արքայազն անունով: Տալալն աչքի է ընկնում իր ազատական համոզմունքներով եւ պետության պահպանողական քաղաքականության դեմ պայքարով: 1985 թվականից 1964 թվականը Տալալը գլխավորել է «Ազատ էմիրներ» լիբերալ շարժումը

Ինչպես Ջոն Ռոսանթը պնդում է իր The return of Saudi Arabia's Red Prince հոդվածում,  Տալալի մայրը, ենթադրաբար, եղել է հայուհի Մունաիյիրը, որի ընտանիքը փախել է Օսմանյան Թուրքիայից՝ փրկվելով Ցեղասպանությունից: Ռոսանթը նշում է, որ Մունաիյիրը 12 տարեկանում ներկայացվել է (կամ նվիրվել)  45-ամյա թագավոր Աբդուլ Ազիզին: Երեք տարի հետո նա իր առաջնեկին՝ Տալալին է ունեցել, որը 3 տարի հետո մահացել է: 1931 թվականին Մունաիյիրը Աբդուլ Ազիզի համար եւս մեկ որդի է լույս աշխարհ բերել, ում, բեդվինների ավանդույթների համաձայն, մահացած ավագ եղբոր անունով են անվանակոչել: Մունաիյիրը իսլամ է ընդունել եւ ամբողջ կյանքում անգրագետ մնացել: Կարծիք կա, որ նա եղել է Աբդուլ Ազիզի ամենասիրելի կանանցից մեկը, որը պաշտոնապես նրա հետ ամուսնացել է 1940 թվականին: Նա մահացել է 1991 թվականի դեկտեմբերին:

Հայուհու թոռը եւ Կարմիր արքայազնի որդին. Որտեղ էր սխալվել արքայազն Ալ Վալիդը 

Սաուդյան արքայազների շքեղ «բանտը»

Reuters. Սաուդյան Արաբիայում արքայազն Միթաբ բին Աբդալլահն ազատ է արձակվել

Ձերբակալված սաուդյան արքայազններին, այդ թվում, հայկական արմատներով արքայազնին, խոշտանգում են. Daily Mail

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի գործողություններն անկանխատեսելի են. Սատանովսկի

Մերձավոր Արեւելքի նոր տերը՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ