News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կնեսեթը հաստատել է «Երուսաղեմի մասին հիմնական օրենքում» կատարված լրացումը, որի համաձայն՝ կարգավորման մասին համաձայնագրի շրջանակում քաղաքի ցանկացած հատվածի փոխանցման համար կպահանջվի պատգամավորների երկու երրորդի ձայնը՝ 80, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի խորհրդարանի մամուլի ծառայությանը:

Դրա հետ միաժամանակ  Երուսաղեմի մասին օրենքի լրացված հոդվածը «հնարավոր է չեղարկել 61 պատգամավորական ձայնի մեծամասնությամբ»,- հավելել են խորհրդարանի մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրեց սկսել Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու աշխատանքները: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության առանցքային խնդիրներից մեկն  է: Քաղաքի արեւելյան հատվածը իսրայելցիները գրավել են 1967 թվականի պատերազմի ժամանակ եւ պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «միասնական եւ անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիներն իրենց հերթին ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածն իրենց մայրաքաղաքը դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ