News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի դրոններ արտադրող ընկերության ներկայացուցիչները, որի նկատմամբ Ադրբեջանի խնդրանքով կենդանի թիրախների վրա փորձարկումներ կատարելու առիթով հետաքննությունն է անցկացվում, ընդգրկված են Հնդկաստան ուղեւորվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատվիրակության կազմում:

Haaretz թերթը հաղորդում է, որ Նեթանյահուն այս շաբաթվա վերջին 100 ընկերություններից, այդ թվում «Aeronautics Defense Systems»-ից մոտ 130 գործարարներից բաղկացած պատվիրակության հետ կայցելի Հնդկաստան:

 Ընկերությունը «գտնվում է քրեական հետաքննության կենտրոնում, որը վարում է Իսրայելի ոստիկանության միջազգային հանցագործությունների վարչությունը»:

Իսրայելի արտահանման ինստիտուտը, որը կազմել է ցուցակը, հայտնել է, որ Aeronautics-ը ընդգրկված է պատվիրակությունում:

«Մենք ընկերության նկատմամբ վարվող հետաքննության մաին տեղեկություն չունենք»,- ասել են Ինստիտուտում:

Հիշեցնենք, որ Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել անօդաչուների արտադրողի դեմ, որը Ադրբեջանի խնդրանքով անօդաչու սարքերի ցուցադրման ժամանակ հնարավոր է կենդանի թիրախների վրա փորձարկումներ  է կատարել՝ փորձելով հարձակվել հայկական դիրքերի վրա:

Անցյալ տարվա օգոստոսին Aeronautics- ը զրկվել էր «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K- ի արտահանման լիցենզիայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ