News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում օդանավակայանի անվտանգության ծառայության չորս մուսուլման  աշխատակիցները դատի են տվել նախկին գործատուին: Նրանք պնդում են, որ կրոնի եւ արտաքին տեսքի վրա հիմնված խտրականության զոհ են դարձել: 2015 թվականի Փարիզի ահաբեկչական հարձակումներից կարճ ժամանակ անց նրանց երկար մորուքների պատճառով հեռացրել էին, հաղորդում է AP-ն:

Սպասվում է, որ աշխատանքի հարցերով դատարանը որոշում կկայացնի՝ արդյոք աշխատակիցները ահաբեկչության մտավախության ֆոնին մորուքը կտրելու հրամանից հրաժարվելու համար անարդարացի են ազատվել:

4 տղամարդիկ ցանկանում են Securitas ընկերությունից յուրաքանչյուրի համար 53 000 եվրոյի փոխհատուցում ստանալ:

Securitas-ը հերքում է խտրականության մեղադրանքը՝ հայտարարելով, որ նրանց անվտանգության առաքելությունից ելնելով «լիովոին օրինական է» աշխատակիցներից «կարճ կտրված մորուք» պահանջելը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ