News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ռուսական բազայի վրա անօդաչուներով հարձակումը սադրանք է անվանել, հարձակումը նպատակ ունի խափանել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին նա ասել է ռուսաստանյան տպագիր մամուլի եւ տեղեկատվական գործակալությունների ղեկավարության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այնտեղ սադրիչներ կային, բայց թուրքեր չէին: Եվ մենք գիտենք, ովքեր են նրանք, գիտենք որքան եւ ում են վճարել այդ սադրանքի համար: Ինչ վերաբերում է այս միջադեպերին, ապա դրանում ոչ մի լավ բան չկա: Սա նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին ուղղված սադրանքներ էին», - ասել է նա:

Նա նաեւ ասել է, որ հեռախոսով զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ քննարկել Սիրիայում ռուսական ռազմաբազայի վրա ահաբեկիչների հարձակումը:

Պուտինը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի զինված ուժերը կապ չունեն Սիրիայի ռազմական բազայի հարձակման հետ:

 «Մինչ այս սրահ մտնելը, հենց հարեւան սենյակում խոսում էի Թուրքիայի նախագահի հետ, մենք քննարկել ենք նաեւ այդ հարցը: Վստահ եմ, որ ոչ թուրք զինվորականները, ոչ Թուրքիայի ղեկավարությունը, ոչ թուրքական պետությունը որեւէ կապ չունեն այս միջադեպի հետ», - ասել է Պուտինը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ