News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կրիպտոարժույթի մեջ ներդրումներ կատարած հարավկորեացիները երկրի կառավարությանը ստիպել են վերանայել վիրտուալ արժույթով գործարքների արգելման ծրագիրը: Երբ տասնյակ հազարավոր մարդիկ հանդես են եկել կառավարության մտադրությունների դեմ, նախագահի աշխատակազմը հինգշաբթի համապատասխան պարզաբանումներ է կատարել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ներդրողների շրջանում խուճապ է առաջացրել հինգշաբթի արդարադատության նախարար Պակ Սան Գիի այն հայտարարությունը, որ իր գերատեսչությունն օրինագիծ է պատրաստում երկրի մասնագիտացված բորսաներում կրիպտոարժույթի վաճառքի արգելման մասին: «Այն, ինչի մասին նախարարն ասել է, քննարկվող տարբերակներից միայն մեկն է»,- նախագահի նստավայրում ճեպազրույցի ժամանակ նշել է նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Յուն Յոն Չանը:

Արդարադատության նախարարի հայտարարությունից հետո ընդամենը մի քանի ժամում նախագահի կայքում կրիպտոարժույթի վաճառքի արգելքի դեմ ստորագրահավաքին միացած մարդկանց թիվը հասել է 50 հազարի: Քաղաքացիները սպառնացել են ընդդեմ իշխող Դեմոկրատական «Տոբուրո» կուսակցության գործել հունիսի 13-ին նախատեսված տեղական ընտրություններում: Ոմանք գրել են ինքնասպանություն կատարելու պատրաստակամության մասին, եթե արգելքն ուժի մեջ մտնի, քանի որ կկորցնեն իրենց դրամական բոլոր միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ