News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը խախտել է աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի վերաբերյալ նախաձեռնությանը դեմ հանդես եկողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Հայաստանում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծումը եւ գրանցումը կարգելվի: Նախնական նախագծի որոշման մեջ նախատեսվում էր արգելել նաեւ աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վերագրանցումը՝ այդպիսով զրկելով ՀՀ քաղաքացիներին դրանք վաճառելու հնարավորությունից: Նախաձեռնությունը հանրային մեծ դժգոհություն առաջացրեց:

Ինչպես նշեցին ՀՀ կառավարության շենքի առջեւ անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցները, նախորդ բողոքի ակցիայի ժամանակ, որը համընկել էր տրանսպորտի նախարարության՝ վերագրանցման վերաբերյալ կասկածելի դրույթից հրաժարվելու որոշման հետ, նախարարության ներկայացուցիչը ցուցարարներին խոստացել էր, որ հունվարի 12-ին նրանք կարող են փոխանցել իրենց առաջարկներն ու շարունակել քննարկումները: Սակայն, խախտելով պայմանավորվածությունը, նախարարությունը վերջին րոպեին որոշման նախագիծը ներառել է կառավարության հունվարի 11-ի նիստի օրակարգում, եւ այն ընդունվել է: Երեկ նախարար Վահան Մարտիրոսյանը որոշ նոր տվյալներ էր ներկայացրել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների թվաքանակի մասին` վկայակոչելով ապահովագրական ընկերությունների տվյալները: Ակցիայի մասնակիցները գտնում են, որ ներկայացված թվերը հատուկ «նկարված» են. «Օրինակ են վերցրել Տիգրան Մուկուչյանից (ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար) եւ մի գիշերում վիճակագրություն են նկարել»:

Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ դուրս եկած իշխանական ապարատի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ որոշման մեջ փոփոխություններ չեն լինի: Հարցին, թե ինչու է որոշման նախագիծը, խախտելով պայմանավորվածությունը, ընդգրկվել օրակարգում, պարոն Ղազարյանը նշեց, որ դա տրանսպորտի նախարարի լիազորությունների շրջանակներում է:

«Մենք ի սկզբանե ասել ենք, որ վերագրանցման արգելքի մասին դրույթի վերացումը փոխզիջում չի համարվի, քանի որ այդ կետը հակասահմանադրական էր: Մեզ վստահեցրել են, որ պատրաստ են լսել մեր առաջարկներն ու քննարկել: Մենք համաձայնեցինք հանդիպել հունվարի 12-ին եւ ներկայացնել առաջարկները: Սակայն փոխարենը պայմանավորվածությունը խախտվեց եւ որոշում կայացվեց»,- նշեցին ակտիվիստները:

Բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքով՝ ԶԼՄ-ում խնդիրը չափազանց վատ էր լուսաբանվում, եւ այստեղ նրանք եւս իշխանության մասնակցությունն են տեսնում: Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների կողմնակիցների հետագա գործողությունները կախված կլինեն կառավարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ