News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիայում Հմեյմիմ  ռուսական  ավիաաբազայի ուղղությամբ Ամանորի նախօրեին ականանետերով հրթիռակոծած դիվերսիոն խմբի զինյալները ոչնչացվել են հատուկ ջոկատայինների մասնակցությամբ իրականացված գործողության ընթացում, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ դիվերսանտների որոնման համար գործի են դրվել բոլոր ուժերն ու միջոցները՝ «ռուսական ռազմական հետախուզության բազմամակարդակ համակարգը» եւ ի վերջո, հատուկ ջոկատայինները զինյալներին ոչնչացրել են Իդլիբ նահանգի արեւմտյան սահմանին։ Սրանից հետո դիվերսիոն խմբի տեղակայման վայրում  ուղղվել են դիտորդական անօդաչուներ։

«Օբյեկտ ժամանած ահաբեկիչները, որտեղ նրանք պատրաստվում էին միկրոավտոբուսով տեղափոխել, ամբողջ դիվերսիոն խումբը ոչնչացրել էր բարձր ճշգրտությամբ «Կրասնոպոլ» զինամթերքի միջոցով (հրետանային կառավարվող արկ, որն թիրախի որոշման ժամանակ օգտագործում է լազեր)»,-հայտնել է պաշտպանության նախարարությունը:

Այսպիսով, ոչնչացվել է նաեւ պահեստ  Իդլիբ նահանգում, որտեղ պահպանվում էր հարվածային դրոններ, նման նրանց, որոնց օգնությամբ 2018 թվականի հունվարի 6-ին ձեռնարկվել էր Հմեյմիմի վրա նոր հարձակման փորձ։

Հմեյմիմ ռուսական ավիաբազայի վրա զանգվածային հարձակումը եւ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը Տարտուսի նավահանգստում  անօդաչուների կիրառմամբ իրականացվել է հունվարի 6-ի գիշերը։ 13 մասնակից դրոններից 7-ը ոչնչացվել են, իսկ մյուսներն առգրավել էին ռադիոէլեկտրոնային պայքարի ստարաբաժանման  ռուսական հատուկջոկատայինների կողմից։  Երեք դրոններն հնարավոր է եղել անվնաս վերցնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ