News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական բագետը կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակներում: Դրա համար պայքարում է Ֆրանսիայի հացթուխների եւ հրուշակագործների միության(CNBPF) նախագահ Դոմինիկ Անրակտը, որը համապատասխան դիմում է ներկայացրել Ֆրանսիայի նախագահին եւ խնդրել միջազգային մակարդակով աջակցել դոսյեին, հաղորդում է RFI-ն:

Ֆրանսիական հացթուխների պատվիրակությունը եկել էր շնորհավորելու Էմանուել Մակրոնին 2018 թվականի գալստյան առիթով եւ ավանդույթի համաձայն նախագահին «արքայական գալետ» էր նվիրել: Այս նուշի միջուկով եւ ճենապակյա ֆիգուրով թխված կարկանդակը հունվարի սկզբին մատուցվում է ֆրանսիական սեղաններին:

Այս տարի  նախագահին նվիրաբերված 1,2 մ տրամագծով «արքայական գալետը» թխել էր Վոկսերսոնից  հացթուխ Ժոել Պիկենարը: Դոմինիկ Անրակտի հետ միասին Ելիսեյան պալատում նախագահի հետ հանդիպմանը եկել էին  մասնագիտության 130 ներկայացուցիչներ: Նրանք դիմել են Մակրոնին բագետի պատրաստման արվեստը աջակցելու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում դոսյեն առաջ տանելու խնդրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news