News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Արայիկ Պապիկյանն այլևս չի հանդիսանում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպանը, և այդ իսկ պատճառով նրան չի թույլատրվել մուտք գործել ՔԿՀ։ Այս մասին  ասվում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության  մեջ:

«NEWS.am կայքին տված իր հարցազրույցում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա. Խանդոյանի շահերի պաշտպան Ա. Պապիկյանը այսօր՝ հունվարի 13-ին, մասնավորապես հայտարարել է, որ այսօր իրեն չեն թույլատրել տեսակցել իր պաշտպանյալին։ Տեղեկացնում ենք, որ վերջինս այլևս չի հանդիսանում Ա. Խանդոյանի պաշտպանը, և այդ իսկ պատճառով նրան չի թույլատրվել մուտք գործել ՔԿՀ։Ինչ վերաբերում է Ա. Խանդոյանի առողջական խնդիրներին, ապա նշենք, որ հունվարի 12-ին վերջինս տեղափոխվել է քաղաքացիական բուժական հաստատություն՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում հետազոտվելու և խորհրդատվություններ ստանալու նպատակով։ Տեղում Ա. Խանդոյանը հրաժարվել է աուդիոմետրիկ հետազոտությունից։ Կատարվել են արյան և մեզի քննություններ, սոնոգրաֆիկ և ուրոլոգիական հետազոտություններ։ Հետազոտությունների արդյունքներով կորոշվի կալանավորված անձ Ա. Խանդոյանի բուժման հետագա տակտիկան»,-ասվում է հաղորդագրությունում ։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ փաստաբան Արայիկ Պապիկյանին արգելել են տեսակցել Խանդոյանի հետ: Պաշտպանը պնդում էր, որ այս քայլը Արայիկ Խանդոյանին ընդհանրապես իրավաբանական խորհրդատվությունից զրկելուն էր ուղղված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news