News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 14-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ի գիշերն առանձին շրջաններում, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Դժվարանցանելի  են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանում, Արմավիր քաղաքում, Լոռու մարզի բարձրադիր հատվածներում, Շիրակի մարզի դեպի Լանջիկ գյուղ տանող միջհամայնքային, Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Կապան ավտոճանապարհներին մառախուղ է:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի եւ Իջեւանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Շիրակի մարզի Գյումրի եւ Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունվարի 14-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 208 տրանսպորտային միջոց, որից 183-ը բեռնատար, իսկ 25-ը՝ մարդատար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ