News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ես խորհուրդ եմ տալիս խորհրդանական մեծամասնությանը չդառնալ կառավարության կցորդ, անհարմար է»։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում եկամտային հարկի նվազեցմանն ուղղված «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ նշել է նախագծի համահեղինակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մեծ-մեծ խոսում ենք խորհրդարանական կառավարմամբ պետության անցման մասին, բայց կառավարությունը ոնց մատով ճտտացնում է, բոլորդ նստած հլու-հնազանդ ենթարկվում եք», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով խորհրդանական մեծամասնությանը։

Իր հերթին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց. «Եթե կարողանայիք արմատական լուծումներ անել, կանեիք, դրա համար էլ եղած լուծումները իրավունք չունեք նսեմացնելու: 100 դրամն էլ է փող, 3 հազար դրամն էլ է փող: 615 հազար աշխատող ունենք, որից 553 հազարը ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ: Մենք ունենք աշխատող աղքատներ: Պետք է վճարունակ աշխատավարձ ձեւավորենք»:

Նույն խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն էլ հիշեց, որ ընդհանրապես, իրենց խմբակցության հեղինակած օրենքների նկատմամբ անտարբեր վերաբերմունք կա, և այդպիսի ճակատագրի է արժանացել «Աշխատանքային օրենսգրքում» իրենց առաջարկությունները. «Զոհված ազատամարտիկների ու ընդհանրապես ազատամարտիկների ընտանիքի անդամների վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ, մերժել են, ասում են՝ սպասեք, մինչև Աշխատանքային նոր օրենսգիրքը ընդունվի։ Սա ոչ ազգ-բանակ հայեցակարգից է բխում, ոչ սոցիալական պետության գաղափարից», - հայտարարեց Պետրոսյանը։

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ-ում մերժվեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկը, որով նախատեսվում էր մինչեւ 150 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամտային հարկը 23 տոկոսից դարձնել 21 տոկոս, իսկ 150 հազարիդ մինչեւ 300 հազար դրամ ստացողների համար 28 տոկոսից նվազեցնել 26 տոկոսի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ