Հայաստանի խորհրդարանում այսօր՝ հունվարի 15-ին քննարկվում է «Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարության նախագիծը։

Հարցով հիմնական զեկուցող ՀՀԿ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահ, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը նշեց, որ նախագիծը նպատակ է հետապնդում խորհդարանի մակարդակով եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապատել՝ կանխելով հետագայում նման երեւույթների դրսեւորումները այլ ժողովուրդների նկատմամբ։

«Հաշվի առնելով, որ 2014-ին ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես, ԻՊ-ի կողմից գործողությունների արդյունքում զոհվեցին տասնյակ հազարավոր եզդիներ, նույնքան էլ գերեվարվեցին, իսկ 200 հազարից ավելի եզդիներ դարձան փախստական, կարեւորելով, փոքրամասնությունների իրավունքները հարգելու միջազգային իրավունքով ամրագրված պետությունների պարտականությունները, ԱԺ պատգամավորներ վահրամ Բաղդասարյանի, Արմեն Աշոտյանի եւ Ռուստամ մախմուդյանմի կողմից շրջանառության մեջ դրվեց հայտարարության նախագիծ, որով ԱԺ-ն ճանաչելու  եւ խստորեն դատապարտելու է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, միաժամանակ դատապարտելով ահաբեկչության բոլոր դրսեւորումները»:,-ընդգծեց Մախմուդյանը:

«Նախագիծը ոչ միայն կոչ է անում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանությունը դատապարտել, այլ միջազգային հանրությանը կոչ է անում միջազգային կառուցակարգերի միջոցով հետաքննել կատարված հանցագործությունները, հետապնդել եւ պատասխանատվության ենթարկել միջազային հանցագործություն կատարած մարդկանց եւ ձեռնարկել քայլեր ապագայում նման դրսեւորումները կանխելու համար», - ասաց նա։

Նախագծում ընդգծվում է Իրաքի պետության դերը, միաժամանակ Հայաստանի ԱԺ-ն իր համերաշխությունն է հայտնել Իրաքի պետությանն ու ժողովրդին:

Մախմուդյանը տեղեկացրեց, որ շուրջ 2 տասնյակ պետություններ արդեն 2014-ին եզդրի ժողովրդի հետ տեղի ունեցածը որակել են որպես ցեղասպանություն եւ դատապարտել այն:

«Ծառուկյան» դաշինքն առաջարկում էր նվազեցնել եկամտային հարկը. ԱԺ-ում նախագիծը մերժվեց. «եղածը 3000 դրամ է»

ԱԺ-ն մերժեց օրակարգ ընդունել գյուղացիներին հողի հարկից ազատելու վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի նախագիծը

«Լսումներն անիմաստն են». «Ելք»-ը դեմ արտահայտվեց թանկացումների հարցով լսումներին եւ կոչ արեց փողոց դուրս գալ

Հունվարի 23-ին թանկացումների հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան