News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաղեստինի ազատագրության կազմակերպության Կենտրոնական խորհուրդը Ռամալլահում քվեարկության ընթացքում կոչ է արել կասեցնել որպես պետություն Իսրայելի ճանաչումը՝ ի պատասխան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Այս մասին հայտնել է AFPсо-ն՝ վկայակոչելով ՊԱԿ ղեկավար մարմնի հայտարարությունը:

«Կենտրոնական խորհուդը ՊԱԿ Գործադիր կոմիտեին հանձնարարել է կասեցնել Իսրայելի ճանաչումը այնքան ժամանակ, մինչեւ այն չի ճանաչի Պաղեստին պետություն 1967 թվականի սահմաններով, չի վերացնի Արեւելյան Երուսաղեմի գրավումը եւ չի դադարեցնի բնակեցումը»,- նշված է փաստաթղթում: 

ՊԱԿ-ն միջազգային հանրության կողմից ճանաչվել է պաղեստինցի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: Կենտրոնական խորհուրդը դրա ընդլայնված ղեկավար մարմինն է, որը գումարվում է Պաղեստինի Ազգային խորհրդի նստաշրջանների միջեւ:

2017-ի դեկտեմբերի 6-ին Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք եւ կարգադրել այնտեղ տեղափոխել Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության առանցքային հարցերից մեկն է: Իսրայելցիները քաղաքի արեւելյան հատվածը գրավել են 1967 թվաականին պատերազմի ընթացքում եւ պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի «միակ ու անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիներն իրենց հերթին ցանկանում են Արեւելյան Երուսաղեմն իրենց մայրաքաղաքը դարձնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ