News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Դանիայի կառավարությունը հաջորդ ամսվա ընթացքում ակնկալում է աջակցություն ստանալ պաշտպանական ծախսերի ավելացման համար, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի ռազմական ագրեսիային Արեւելյան եւ Հյուսիսային Եվրոպայում: Այս մասին երկրի վարչապետ Լարս Լոքե Ռասմուսենը հայտարարել է Լատվիայի վարչապետ Մարիս Կուչինսկիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:

«Ռուսաստանի վարքագիծը Բալթիկ ծովի տարածաշրջանի անվտանգության ոլորտում անկանխատեսելի եւ անկայուն միջավայր է ստեղծել»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ Դանիան իրեն համարում է ՆԱՏՕ-ի հիմնական անդամներից մեկը, ինչի հետ կապված երկրին անհրաժեշտ է ավելացնել ռազմական ծախսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ