Երեքշաբթի երեկոյան առատ ձյան պատճառով Պրահա-Բրատիսլավա ավտոճանապարհի 99-րդ կմ-ի երկու ուղղություններում բախվել է ավելի քան 40 ավտոմեքենա: Այս մասին հայտնել է Հարավային Մորավիայի ոստիկանության ներկայացուցիչ Պիտեր Զամեչնիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այս հատվածում երկու ուղղություններով ընթացքը ժամանակավորապես արգելափակվել է, վարորդները տեղական ճանապարհներով շրջանցումներ են կատարում: Վթարված մեքենաների շարքում շատ բեռնատարներ կան: Մոտավորապես 10 մարդ վիրավորվել է, նրանցից մեկը միջին ծանրության վնասվածքներ է ստացել, իսկ մնացածը` ավելի թեթեւ», - ասել է Չամեչնիկը:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ վթարի պատճառը վատ տեսանելիության պայմաներում սառած ճանապարհներին արագության գերազանցումն էր: