News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օժտված է առավոտյան արթնանալու եւ «վերբեռնվելու» եզակի հատկությամբ՝ ազատվելով կուտակված սթրեսից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է նրա բուժող բժիշկ Ռոնի Ջեքսոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես երբեք չեմ տեսել, որ նախագահը չափից ավելի մեծ սթրեսի ենթարկվի… Նա շատ եզակի հատկությամբ է օժտված՝ առավոտյան արթնանալ եւ վերբեռնվել… եւ նա ուղղակի նոր օր է սկսում: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ սա նրան օգնում է հաղթահարել սթրեսի մակարդակը»,- նշել է Ջեքսոնը:

Նրա խոսքով՝ այն փաստը, որ Թրամփը չի խմում եւ չի ծխում, մեծ ավանդ ունի նրա առողջական վիճակի մեջ:

«Նա հոյակապ կարդիո ցուցանիշներ ունի»,- նշել է Թրամփի բուժող բժիշկը:

Նա հերքել է ԱՄՆ նախագահի հոգեկան հնարավոր շեղումների մասին ցանկացած ակնարկ: Ջեքսոնի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն ինքն է անձամբ պնդել հոգեկան վիճակի զննում կատարել, չնայած այն նախապես չէր նախատեսվել:

Բժիշկն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը «չափազանց հաջող» է անցել հոգեվիճակի թեստը, եւ նրա մոտ «բացարձակապես ոչ մի հոգեկան խանգարում չկա»:

«Ես նրան ամեն օր եմ հանդիպում եւ ոչ մի անհանգստություն չեմ ունեցել նրա կոգնիտիվ ունակությունների կամ նեւրոլոգիական ֆունկցիաների առիթով»,- հավելել է Ջեքսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Partner news