News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկրի ջերմաստիճանը դարավերջին կաճի Ցելսիուսի 2,2-3,4 աստիճանով, եթե անգամ բոլոր երկրները փորձեն կատարել Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, հայտարարել են գիտնականները: Այս մասին նշված է Nature ամսագրում:

«Մեր հետազոտությունը գրեթե ամբողջությամբ բացառում է, որ Երկրի ջերմաստիճանը դարավերջին կա՛մ գրեթե չի փոփոխվի, կա՛մ կտրուկ կաճի, եւ հիմա մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է պետք անել: Կլիման բավական զգայուն է արձագանքում СО2-ի խտության աճին, ինչը մեզ կստիպի պայքարել այս խնդրի դեմ, բայց այնքան ուժգին չի արձագանքում, որ մեր ջանքերն ապարդյուն լինեն»,- ասել է Էքսեթերի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Պիտեր Կոքսը:

«Կլիմայական համակարգը կարելի է պատկերացնել որպես զսպանակ, որի վրա մենք աստիճանաբար նոր բեռներ ենք դնում, իսկ փոփոխությունների հանդեպ կլիմայի զգայունությունը նման է այս զսպանակի ուժին: Հասկանալու համար, թե դրանք ինչպես են իրար հետ կապված, պետք է իմանանք բեռի զանգվածը, որն արդեն ծանրացած է զսպանակի վրա, եւ հասկանալ, թե նա որքան արագ կարձագանքի նոր ծանրաբեռնվածությանը: Մինչեւ վերջին ժամանակները մեք տեղյակ չէինք ո՛չ մեկին, ո՛չ մյուսին»,- պարզավբանել է Կոքսը:

Գիտնականները հույս ունեն, որ նման գնահատականները տարբեր երկրների քաղաքական գործիչներին եւ դիվանագետներին կօգնեն ընդհանուր հայտարարի գալ եւ գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոցառումների մանրամասն փաթեթ կազմել, որը հաշվի կառնի մոլորակի բոլոր բնակիչների շահերը եւ թույլ կտա Երկիրը զերծ պահել կլիմայի աղետալի փոփոխություններից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ