News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի կարեւորագույն բազաներից մեկը, որը տեղակայված է Ռումինիայի հարավային Դեւեսելու քաղաքում տեղացի ֆերմերի ոչխարի հոտի պատճառով վտանգի տակ է հայտնվել, հաղորդում է NDTV- ին:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ ամերիկացիների ժամանումից առաջ կենդանիները «առանց որեւէ խնդիրների արածում էին»: «Ոչխարները նման չեն մարդկանց: Նրանք չեն ենթարկվում  կանոններին, գնում են այնտեղ, որտեղ տեղադրված են ակտիվ անվտանգության սենսորները, դիպչում են ցանկապատերին եւ գործի են դնում ազդանշանը», - ասել է նա:

ԱՄՆ զինվորականներին, որոնք բազան օգտագործում են Aegis Ashore հակահրթիռային պաշտպանության համալիրների դիսլոկացիայի համար, նման հարեւանները դուր չեն գալիս: Դեռ 2014-ին նրանք դիմել էին երկրի կառավարությանը բողոքով, որ ռազմավարական օբյեկտից 10 մետր հեռու  փարախի տեղակայումը լրջորեն խախտում է անվտանգության պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ