News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Լոնդոնի կենդանաբանական այգու աշխատակիցներն օկապիի կամ անտառային ընձուղտի ձագուկին կոչել են ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի անունով, որի հետ նշանադրության մասին ավելի վաղ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին: Այս մասին հայտնում է կենդանաբանական այգու կայքը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Մեգան անունը, ինչպես նշվում է կայքում, հատկապես հարմար է նորածին կենդանու համար, քանի որ երկկճղակավորների այս տեսակը 1901 թվականին պատահաբար էր հայտնաբերվել մեկ այլ Հարիի՝  ճանապարհորդ Հարի Ջոնսթոնի կողմից: «Ծնունդը միշտ տոն է, սակայն Մեգանի լույս աշխարհ գալը եւս հիանալի առիթ է օկապիների վրա ուշադրություն հրավիրելու համար, քանի որ այս կենդանիներն անհետացման վտանգի տակ են»,- նշել է կենդանաբանական այգու աշխատակից Ջեմա Մետքալֆը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ