News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում հինգշաբթի առավոտյան 52 մարդու մահվան պատճառ դարձած այրված ավտոբուսի սեփականատերն ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա չի ունեցել, հաղորդում է երկրի ներդրումների  եւ զարգացման նախարարության մամուլի  ծառայությունը:

«Kassbohrer Setra Х335РСМ 59 տեղանոց ավտոբուս, սեփականատերը՝ Մեխթիեւ Օրդուխան Սաբիրօղլի, թողարկման տարեթիվը՝   1989 թվական․ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտների ցանկում գրանցված չէ։ Կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու լիցենզիա չի ստացել (հնարավոր է՝ վարձակալության պայմանագրով աշխատած լինի),-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ պարտադիր տեխզննում ավտոբուսն անցել է 2015 թվականի օգոստոսի 17-ին, դրա ժամկետը լրացել էր 2016 թվականի փետրվարի 17-ին։

Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանի Սամարա-Շիմքենդ ավտոճանապարհին հինգշաբթի առավոտյան այրվել է ավտոբուս, որում եղել են 57 մարդ, այդ թվում՝ երկու վարորդները։ Ղազախստանյան իշխանությունների տվյալներով՝ զոհվել է 52 մարդ, եւս հինգին՝ երկու վարորդներին եւ 3 ուղեւորներին հաջողվել է փրկվել, նրանք թեթեւ աստիճանի այրվածքներ են ստացել։ Նախնական տվյալներով՝ ուղեւորները Ուզբեկստանի քաղաքացիներ  են եղել, վարորդները՝ ղախախստանցիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Ամենաշատ