News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Փոշու ամպերը մթնեցրել են Թուրքիայի հարավ–արեւելյան Դիարբեքիր ու Մարդին քաղաքները։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հունվարի 19–ի կեսօրին Դիարբեքիրում եւ Մարդինում փոշու ամպերի հետեւանքով ավտոմեքենաները վարել են լուսարձակները միացրած, իսկ քաղաքապետարաններն էլ միացրել են փողոցային լուսավորության լամպերը։

Քաղաքային իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել տնից դուրս չգալ, եթե հույժ անհրաժեշտություն չկա, իսկ շնչառական խնդիրներ ունեցողներին ընդհանրապես արգելվել է գտնվել դրսում։

Մարդինում տեղացող անձրեւն ավելի վատթար իրավիճակ է առաջացրել։

Տպել
Ամենաշատ