News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը դեռ չի շտապում կարծիք հայտնել ՀՀ 4-րդ նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի վերաբերյալ, իսկ «Ելք»-ն էլ հայտարարում է՝ իրենց համար ընդունելի կլիներ միայն Արտակ Զեյնալյանի թեկնածությունը:

NEWS.am-ի հետ զրույցում  «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի անունը հայտարարվել է այսօր, հետեւաբար դաշինքը դեռ այդ հարցը չի քննարկել:

«Ես մեծ քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ եւ իրավունք չունեմ այս հարցի վերաբերյալ իմ սուբյեկտիվ, անձնական կարծիքը հայտնելու: Երբ դաշինքը կհավաքվի եւ այդ հարցը կքննարկի, այդ ժամանակ էլ մեր դիրքորոշման մասին կտեղեկացնենք»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանն այսօր Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանն առաջարկել էր հանդիպում ունենալ նաեւ խորհրդարանում ներկայացված մյուս բոլոր քաղաքական ուժերի խմբակցությունների հետ: Մեր հարցին՝ պատրաստ է «Ծառուկյան» դաշինքը հանդիպել Արմեն Սարգսյանի հետ, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Եթե մարդը դեռ վերջնական որոշում չունի՝ ընդունել Հանրապետականի առաջարկը, թե ոչ, ուզում եք, որ քաղաքական ուժերն ասեն՝ իր թեկնածությունն ընդունելի՞ է, թե՞ ոչ: Նորից եմ ասում՝ երբ նա կընդունի առաջարկը եւ կդիմի «Ծառուկյան» դաշինքին հանդիպման համար, մենք կքննարկենք եւ մեր դիրքորոշումը կհայտնենք»:

Ի դեպ, ավելի վաղ, երբ դեռ հայտնի չէր թեկնածուի անունը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չէր բացառել, որ ՀՀԿ-ի թեկնածուին կսատարեն: 

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն էլ ավելի վաղ մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ՀՀ նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մեկ տարբերակ կա,  եթե ՀՀԿ–ն առաջադրի «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։

Նշենք, որ առաջին անգամ Հայաստանում նախագահին կընտրի ոչ թե ժողովուրդը համընդհանուր ընտրություններով, այլ Ազգային ժողովը: Նոր նախագահը կունենա անհամեմատ սահմանափակ լիազորություններ, իսկ երկրի թիվ մեկ պաշտոնյան կլինի վարչապետը:

Նոր Սահմանադրության համաձայն՝ թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների 1/4-ը: Այս խորհրդարանում նման հնարավորություն ունի ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը: Վերջինս, սակայն, հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ նույնիսկ չի բացառել, որ ՀՀԿ-ի թեկնածուին է սատարելու: Ըստ այդմ, ստացվում է, որ ՀՀ 4-րդ նախագահի միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն է: Խորհրդարանում քվեարկությունը կկազմակերպվի մարտի 2-ին. ընտրվելու համար Արմեն Սարգսյանը պետք է ստանա ձայների 3/4-ը (79 ձայն):

ՀՀ նոր նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին (գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը)։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները եւ կառավարությունը հրաժարական կտա։

Նոր նախագահը պաշտոնավարելու է 7 տարի եւ իրավունք ունի միայն մեկ անգամ լինել նախագահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ