News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 19-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի հունվարի 18-ի նիստում կուսակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:

Նախագահը Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի անունից Արմեն Սարգսյանին առաջարկել է համաձայնություն տալ ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու` եւս մեկ անգամ ներկայացնելով իր պատկերացումները ապագա նախագահի որակական հատկանիշների մասին, որոնց, նախագահի համոզմամբ, միանգամայն համապատասխանում է կուսակցությանն իր կողմից առաջարկված թեկնածուն:

Նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում եւ այդ տեսանկյունից կարեւորել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հանդիպումները ինչպես Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերոջ, այնպես էլ խորհրդարանում ներկայացված մյուս բոլոր քաղաքական ուժերի խմբակցությունների հետ:

«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Ձեզ հայտնի է՝ մենք մտել ենք քաղաքական նոր շրջափուլ: Ավարտին է մոտենում սահմանադրական փոփոխությունների ընթացքը՝ մենք արդեն եզրափակիչ փուլում ենք, եւ, իհարկե, ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ լիազորությունների ժամկետը: Այս պայմաններում մենք պետք է ընտրենք նոր նախագահ՝ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին, եւ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան Ազգային ժողովում: Խոսքը պետության գլուխ ընտրելու մասին է, ով պետք է հետեւի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը: Իհարկե, Սահմանադրությունը չափանիշներ, պահանջներ է առաջադրում Հանրապետության նախագահին, եւ այդ պահանջներից ես կառանձնացնեի անաչառ լինելու պահանջը: Անշուշտ, ես ունեմ իմ պատկերացումները Հայաստանի Հանրապետության նոր նախագահի որակների մասին եւ այդ մասին վերջերս մի քանի անգամ արտահայտվել եմ:

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի կայացած եւ վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված եւ կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված: Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջեւ, ինչպես նաեւ հասարակության տարբեր խավերի միջեւ լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի: Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն արտերկրում, ճանաչի սփյուռքը եւ ունակություն ունենա համախմբելու աշխարհասփյուռ հայությանը:

Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, եւ ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, եւ սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը:

Իհարկե, շատ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցություններին եւ տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետեւ այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, եւ մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով»,- ասել է Հանրապետության նախագահը:

Նշենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի: Առաջին անգամ ՀՀ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական ընտրությունների միջոցով, այլ Ազգային ժողովի կողմից: Նոր նախագահն ընտրվում է 7 տարի ժամանակով եւ իրավունք ունի միայն մեկ անգամ լինել նախագահ:

Ի՞նչ լիազորություններ է ունենալու ՀՀ 4-րդ նախագահը. ով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը եւ ով կարող է պաշտոնանկ անել նրան

Ե՞րբ Սերժ Սարգսյանը կլքի ՀՀ նախագահի աթոռը եւ երբ տեղի կունենան նոր նախագահի ու վարչապետի ընտրությունները

ՀՀԿ-ում համաձայնության են եկել 4-րդ նախագահի թեկնածուի շուրջ. Սերժ Սարգսյանը վաղը կհայտարարի նրա անունը

Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կսատարի ՀՀԿ-ի թեկնածուին նախագահի պաշտոնում

ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու դիմաց ի՞նչ կստանա ԲՀԿ-ն

Նախագահի թեկնածուի օգտին քվեարկելու մի տարբերակ կա. Արամ Սարգսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ