News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Little Rock  նավը, որը շահագործման է հանձնվել 2017 թվականի դեկտեմբերին, չի կարողացել հասնել Ֆլորիդայի նավահանգիստ ռեկորդային սառնամանիքների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  Business Insider-ը:

Նավը դուրս է եկել Բաֆալո նավահանգիստից դեկտեմբերի 20-ին: Պլանի համաձայն՝ նավը ստիպված էր կարճ ժամանակով կանգ առնել Մոնրեալում,  ուր նա հասել էր մեկ շաբաթվա ընթացքում եւ ուղեւորվել Հալիֆաքս: Սակայն, ճանապարհը շարունակել հնարավոր չի եղել՝  Little Rock-ը  մնացել է սառույցների մեջ: Բացի այդ, նավահանգիստը բավարար քանակի նավաքարշ չի  ունեցել:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հասարակայնության հետ կապերի բաժնի  ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հաստատել է, որ նավը կմնա Մոնրեալի նավահանգստում՝ մինչեւ եղանակը բարելավվի։

Freedom դասի USS Little Rock մարտական  նավը նախատեսված է ափամերձ ջրերում եւ ծովային մակերեւույթին  գործողությունների իրականացման համար:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը մտադիր են օգտագործել նավը խաղաղօվկիանոսյան օղակի մակերեսային ջրերում:

Նավը կարող է հարվածել ականներին, դանդաղ շարժվող սուզանավերին եւ բարձր արագությամբ  ընթացող  նավերին: Նավի անձնակազմը բաղկացած է 50 հոգուց (առաքելության իրականացման  ժամանակ 75 հոգուց):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ