News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան պետք է անմիջապես դադարեցնի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանն ուշադիր հետեւում է սիրիական Աֆրին քաղաքում ընթացող իրադարձություններին եւ հույս ունի, որ օպերացիան անմիջապես կդադարեցվի»,- նշվում է Tasnim գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ:

«Աֆրինում ճգնաժամի շարունակությունը կարող է
հանգեցնել Սիրիայի հյուսիսում գտնվող «Թաքֆիր» արմատական խմբավորման ակտիվացմանը , ինչպես նաեւ պատերազմ եւ ավերածություններ հրահրել այս երկրում», - ավելացրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ