News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիետնամի կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան անդամ, երկրի տրանսպորտի նախկին նախարար Դին Լա Թխանգը պետական միջոցների յուրացման համար հունվարի 22-ին դատապարտվել է  13 տարվա ազատազրկման, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Դին Լա Թխանգի եւ Վիետնամի PetroVietnam պետական նավթի եւ գազի կորպորացիայի մի խումբ նախկին ղեկավարների դատավճիռները կայացրել է Հանոյի Ժողովրդական դատարանը:

57-ամյա Դին Լա Թխանգին իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված լուրջ սխալ սխալներ եւ թերություններ են վերագրվում, որոնց պատճառով պետությունը զգալի վնասներ է կրել: Խոսքը իր կողմից  պետական կորպորացիայի միջոցների իսկզբանե ռիսկային ներդրումների մասին է առեւտրային բանկերից մեկում, որը դրանից հետո անկում է ապրել:

Այլ մեղադրանքները վերաբերում են ֆինանսական կարգապահության խախտմանը եւ PetroVietnam-ի դուստր ընկերություն PetroVietnam Conservation-ի սեփականության համփշտակմանը:

2017 թվականի դեկտեմբերի սկզբին ձերբակալության ժամանակ նա զբաղեցնում էր Տնտեսական հարցերով կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ