News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն երկրի նախագահի շատ հետաքրքիր թեկնածություն է առաջադրել: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Հաճախ շեշտվում է անկուսակցական լինելը, որը որպես անհրաժեշտություն է շեշտվում, բայց ես չեմ կարծում, որ կուսակցական լինելն այնպիսի բան է, որը կարող է խանգարել մարդուն նախագահ լինել, եթե նա պաշտոնն ստանձնելիս դադարեցնում է իր կուսակցական գործունեությունը: Թող տպավորություն չստեղծվի, որ կուսակցական լինելը վատ բան է, ընդհակառակը»,-ասաց Աղվան Վարդանյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ՀՀ նախագահը չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղված լինի, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց. ««Կուսակցական գործունեությամբ զբաղված չլինել, չի նշանակում քաղաքական անցուդարձին տեղյակ չլինել եւ այդ առումով պրոֆեսիոնալ չլինել: Անշուշտ նախագայի պաշտոնը քաղաքական է եւ քաղաքականությամբ զբաղվել նկատի է առնվում կուսակցական գործունեությունը: Բազմաթիվ գործիչներ կան, որ կուսակցական գործունեությամբ չեն զբաղվում, բայց շատ լավ իրազեկ են, հետեւում են մասնակից են, տիրապետում են քաղաքական գործընթացներին»:

Աղվան Վարդանյանն տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արմեն Սարգսյանի հետ, իսկ պաշտոնական հանդիպում կունենա մոտ ժամանակներս, որտեղ էլ կքննարկեն իրենց հուզող հարցերը:

Նրա խոսքով, Հայաստանի պետական քաղաքական  էլիտայում դրական առումով փոփոխություններ է նշմարվում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով տարբերվում են նախորդներից։

Դիտարկմանը, թե եթե Արմեն Սարգսյանը չընդունի ՀՀ նախագահ առաջադրվելու ՀՀԿ-ի առաջարկը, արդյոք կա այլ թեկնածու, ում իրենք տեսնում են նախագահի պաշտոնում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մինչև Արմեն Սարգսյանի թեկնածության մասին հայտարարվելը, հանրության մեջ տարբեր անուններ են շրջանառվել, ես վստահ եմ՝ կան մարդիկ, որոնք կարող են նախագահի գործառույթները ներկայացնել»:

Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ ինքն այսօր որեւէ պատճառ չի տեսնում, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն ընդունելի չլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ