News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի փաստաբաններն այսօր՝ հունվարի 22-ին, բողոքի ակցիա են իրականացնում՝ հրաժարվելով մարզի պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում, պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Գուրգեն Հարությունյան ասաց, որ մեկօրյա բողոքի ակցիայով իրենք միանում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ իրենց գործընկերների կողմից տարածված հայտարարությանը:

«Մենք պահանջում ենք Ազգային ժողովից ու կառավարությունից բացառել նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը»,-ասաց նա:

Բողոքի ակցիային միացել են լոռեցի 47 փաստաբաններ: NEWS.am-ի թղթակիցը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ բոլոր այն դատական նիստերը, որոնցում ներգրավված են եղել պաշտպաններ, հետաձգվում են:

Դատարան չեն ներկայացել նաեւ այլ մարզերի փաստաբանները:

Տպել
Ամենաշատ