News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Կրեմլում չափազանց ուշադիր են հետեւում սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողության ընթացքին, ռուսաստանցի ներկայացուցիչները կապի մեջ են ինչպես Դամասկոսի, այնպես էլ Անկարայի հետ, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Նախկինի նման, հիմնարար ենք համարում Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը: Անկասկած, ուշադիր հետեւում ենք հումանիտար ուղղություններին, որոնք կապված են հիմա Աֆրինի շրջանում տեղի ունեցողի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլն ինչպես է գնահատում սիրիական Աֆրինում Թուրքիայի գործողությունները:

Ավելի վաղ Թոուրքիայի Գլխավոր շտաբը հայտարարել էր սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կիրակի հայտարարել էր Աֆրինում ցամաքային գործողություններ սկսելու մասին:

Դամասկոսը վճռականորեն դատապարտել է Աֆրինի վրա Թոուրքիայի հարձակումը, որը Սիրիայի անբաժանելի մասն է:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ