News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի զարգացող տնտեսությունը արձագանքում է շատ հաճաշ անկանխատեսելի համաշխարհային փոփոխություններին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստաննի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականի վերջնական տվյալները կհրապարակվեն այս ամսվա վերջին, սակայն այժմ այժմ եւս հնարավոր է վստահաբար ասել, որ տնտեսական աճն ավելին կլինի, քան սպասվում էր 2016 թվականին:

«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա դրա տրամաբանությունը մեզ համար շատ պարզ եւ պրագմատիկ է: Եվրասիական ինտեգրման նախագիծը ընդլայնել է մեր տնտեսական սահմանները` ստեղծելով ընդգրկուն, առանց մաքսային սահմանների գրեթե 180 միլիոնանոց շուկա: ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտենսիվորեն ուսումնասիրվում են Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ համագործակցության հարցերը: Բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրը թույլ կտա Հայաստանին մեկնարկային դաշտ դառնալ ռուսաստանյան ձեռնարկատերերի՝ նոր շուկաներ մուտք գործելու համար: Մենք արտոնյալ առեւտրային ռեժիմ ունենք ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ Ճապոնիայի հետ՝ այսպես կոչված GSP: Հայաստանն այն 10 երկրներից է, որոնք օգտնվում են GSP+ԵՄ-ի արտոնությունների համընդհանուր համակարգից, որը թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ԵՄ արտահանել մեր երկրում արտադրված մոտ 6400 անուն ապրանք: 2018 թվականից Հայաստանը REX համակարգի անդամ է: Սա նշանակում է, որ 2018 թվականից սկսած կազմակերպությունները, մեկ անգամ գրանցվելով էլեկտրոնային համակարգում, այլեւս պարտավորված չեն լինի ապրանքի յուրաքանչյուր խմբաքանակի համար ծագման հավաստագիր ստանալ եւ կարող են ապրանքներեն արտահանել ԵՄ՝ օգտվելով ոչ միայն մաքսատուրքերի զրոյական դրույքաչափով, այլեւ ավելի քիչ ծախսել հավաստագրերի համար»,- նշել է վարչապետը:

Կարեն Կարապետյանը նաև հիշեցրել է, որ անցյալ տարվա վերջին Մեղրիի հայ-իրանական սահմանում սկսել է գործել ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ).«Եվ մենք գտնում ենք, որ այս ԱՏԳ-ն լավ հարթակ է ռուսական բիզնեսի եւ կապիտալի համար, որը հետաքրքրվածություն ունի Իրանում: Մենք շատ բաց ենք այս առումով եւ պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ազատ տնտեսական գոտում ռուսական կապիտալի տեղաբաշխման իրավունքի, այլեւ՝ համատեղ ներդրումային համագործակցության շրջանակներում», - մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրները, այդ թվում նաեւ ռուս ձեռնարկատերերը, կարող են օգտվել ազատ տնտեսական գոտու հնարավորություններից եւ մեծ քանակությամբ ապրանքներ արտահանել Իրան, իսկ իրանական կողմը կարող է արտոնյալ պայմաններով իր ապրանքներն արտահանել ԵԱՏՄ եւ այլ երկրներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղրղզստանը ԵՏՄ անդամակցության պատճառով ստվերային տնտեսության հատվածի աճի մտավախություն ունի
Շուկայի կոնյունկտուրայի փոփոխության հետ կապված գոյություն ունի ձեռնարկատերերի դեպի ստվերային հատված հեռանալու խնդիր…
ԵՏՀ-ն ԱՄՆ-ի ներկրման մաքսատուրքերին պատասխան կպատրաստի
Բացի այդ, ռուսաստանյան մետաղագործները գլանվածքների ներմուծման հետագա աճի վտանգը տեսնում են ԱՄՆ-ում պողպատե ներմուծման 25..
Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ-ում ապրանքների մակնշման մասին համաձայնագրին
Վավերացնել Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին համաձայնագիրը…
Հայաստանը շատ քիչ է օգտագործում ԵՏՄ հնարավորությունները. Վազգեն Սաֆարյան
Սրանք բարդություններ են, որոնք չեն համապատասխանում ԵՏՄ գաղափարախոսությանը…
ԵՏՄ-ում մեքենաների կամայական վերափոխման վերահսկողությունը խստացնում են
ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ում ապրանքների մակնշման մասին համաձայնագիրը
Համաձայնագրի գործողությունը տարածվելու է իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների վրա, որոնք իրականացնում են այնպիսի ապրանքների արտադրություն կամ շրջանառություն, որոնց վերաբերյալ կա մակնշում ներդնելու որոշում․․․
Partner news