News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ եւ քննարկել են, թե ինչպես պետք է քաղաքական ճանապարհով վերջ տալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սիրիայի հարցով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնել Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի վերջին ելույթին: Պետքարտուղարը եւ արտգործնախարարը քննարկել են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն Ասադի ռեժիմի իշխանության ավարտը հասցնելու համար», - ասվում է Բրիտանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում:

 «Իրանի հարցով նրանք քննարկել են վերջին իրադարձությունները եւ մտքեր փոխանակել Իրանի միջուկային համաձայնագրի վերաբերյալ: Բրիտանիայի արտգործնախարարը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան համոզված է՝ համաձայնագիրը աշխատում է, եւ որ Մեծ Բրիտանիան սերտորեն կաշխատի ԱՄՆ-ի, եվրոպական եւ միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում Իրանի ապակառուցողական վարքին դիմակայելու համար», - ասվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ