News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում եւ որպես միջնորդ չպետք է ռազմականացնի տարածաշրջանը եւ բարձրացնի կոնֆլիկտային իրավիճակների մակարդակը: Նման կարծիք «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերություններին կամ բիզնես շահեր» քննարկման ժամանակ հայտնեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը զինում է հակամարտության երկու կողմերին էլ, դա նշանակում է, որ նա բարձրացնում է լարվածության մակարդակը տարածաշրջանում: «Ռուսաստանը լիարժեքորեն չի կատարում իր՝ միջնորդի պարտականությունները: Միջնորդը չի կարող աջակցել կողմերից մեկին եւ ռազմականացնել տարածաշրջանը: Էլ չեմ խոսում այն մասին, որ մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք»,- նշեց Գրիգորյանը` հավելելով, որ հայկական կողմի հիմնական դժգոհությունը Կրեմլից պայմանավորված է այս երկու գործոններով:

Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի, Մոսկվան կարող է զենք վաճառել հակամարտության կողմերին, սակայն՝ ոչ հարձակվողական գործողությունների համար նախատեսված ծանր տեսակի:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ