News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ:

2018թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:20-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ նախաբազկի միջին երրորդի միջանցիկ, աջ կոնքազդրային հոդի վերին երրորդի կողմնային մակերեսի, աջ գոտկային մակերեսի, կրծքավանդակի աջ կեսի ստորին հատվածի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել քաղաքացուհի Ի.Կարապետյանը:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախնական տվյալներով՝ 36-ամյաը կնոջը նշված վնասվածքները պատճառվել են Երեւանում գործող հյուրանոցային համալիրներից մեկի ճաշարանում՝ ամուսնու եղբոր կողմից։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ եւ  հաշվառված է «շիզոֆրենիա պարանոիդ ձեւով» ախտորոշմամբ։

Հանցագործության գործիք հանդիսացած դանակը հայտնաբերվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ըստ shamshyan.com-ի՝ վիրավորը Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Իզաբելա Կ.-ն է։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12։20-ի սահմանում Նորքի այգիների փողոցում գտնվող «Բեստ Վյու Երեւան» հյուրանոցային համալիրում Իզաբելա Կ.-ի հետ վիճաբանել է նույն վարչական շրջանի բնակիչ, 42-ամյա Մամիկոն Բաբայանը, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Իզաբելա Կ.-ի մարմնի տարբեր մասերին։

Մամիկոն Բաբայանը ձերբակալվել է, վիրավոր Իզաբելա Կ-ն նրա եղբոր կինն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Եղվարդում վիճաբանության ժամանակ 35-ամյա երիտասարդը բահով հարվածել է 69-ամյա հարևանի գլխին
Ոստիկանության Նաիրիի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ին հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, որի…
Չադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդեհի և պայթյունների հետևանքով մի քանի մարդ է մահացել
Պետության ղեկավարը հավելել է, որ կսկսվի հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները և բացահայտելու մեղավորներին...
Մարտունի-Վարդենիս ճանապարհին բախվել են «Mercedes-Benz» միկրոավտոբուսը և «VAZ»-ը. կան տnւժածներ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ…
Առինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվել
Այսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Առինջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ